Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել կառավարությունը։ Այս մասին հայտնել է նախագահը՝ Սվիրիդենկոյի հետ հանդիպումից հետո։
«Մենք քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել ուկրաինացիների աջակցության ծրագրերը և ընդլայնել մեր սեփական զենքի արտադրությունը։ Այդ նպատակով մենք սկսում ենք Ուկրաինայում գործադիր իշխանության համակարգի վերափոխումը», - հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններ են շրջանառվում արդեն մի քանի օր, լրատվամիջոցները ենթադրում էին, որ գործող վարչապետ Դենիս Շմիգալը կփոխարինի Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Ումերովը կնշանակվի Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան։