Մատչելիության հղումներ

Բանտում մահվան հերթական դեպքը. «Արմավիր» ՔԿՀ-ում 38-ամյա բանտարկյալին կախված են գտել


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

Հերթական մահվան դեպքը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. 38-ամյա դատապարտյալին պատժախցում կախված են գտել։ Լուրը հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ հարուցվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չեն հայտնում:

Այս տարվա ընթացքում հայաստանյան բանտերում մահվան 12 դեպք է արձանագրվել, որոնցից 6-ը՝ ինքնասպանություններ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG