Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին, հաղորդում է Reuters-ը։
Մինչ այդ՝ այսօր նաև Դամասկոսի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարությունն էր հարձակման ենթարկվել։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվելդրուզների և տեղական ջոկատների միջև։
Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։
Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքն այսօր կոչ է արել կողմերին «հետ քաշվել և երկխոսություն սկսել»։