Իսրայելի եռօրյա հարվածներից հետո երեկ Սիրիայի կառավարությունը հայտարարեց, թե դուրս է բերում անվտանգության ուժերը Սուեյդա քաղաքից, որտեղ օրեր առաջ արյունալի բախումներ էին սկսվել դրուզ փոքրամասնության ու տեղական ջոկատների միջև։
Սիրաիյի ժամանակավոր իշխանության առաջնորդ Ահմադ ալ Շարաան հայտարարել է, թե երեկ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով անվտանգությունը կստանձնեն տեղական ղեկավարները և կոնական երեցները։
Շարաան, որ այժմ փորձում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի ու հարևանների հետ, միաժամանակ խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնության մեղավորներին, հավաստիացնելով, թե իր կառավարության առաջնահերթությունն է ապահովել բոլոր փոքրամասնությունների իրավունքները։