Մատչելիության հղումներ

«Դրուզ քաղաքացիների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է». Ալ-Շարաա


Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ դրուզ քաղաքացիների պաշտպանությունը և նրանց իրավունքների ապահովումը «մեր առաջնահերթությունն է»:

Դամասկոսի վրա չորեքշաբթի օրը իրականացված իսրայելական ավիահարվածներից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում, Time of Israel-ի փոխանցմամբ, Շարաան նշել է. - «Մենք նրանցից չենք, ովքեր վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը ապրել ենք մարտահրավերների դեմ կանգնելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց մենք Սիրիայի շահերը նախընտրել ենք քաոսից ու կործանումից»։

Նա նաև հավելել է, որ սիրիացի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել, եթե իրենց արժանապատվությունը վտանգվի։

Շարաան նաև մեղադրել է իսրայելական կողմին՝ նշելով, որ լայնածավալ թիրախավորումներ է իրականացրել քաղաքացիական և կառավարական օբյեկտների նկատմամբ։

Ահմեդ ալ-Շարաայի հեռուստաուղերձը
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Իսրայելի բանակը նախօրեին հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվել դրուզների և տեղական ջոկատների միջև։

Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG