Սամվել Կարապետյանին նոր՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյան, արխիվ

Գործարար Սամվել Կարապետյանին օրերս նոր մեղադրանք է առաջադրվել՝ «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացում»: Այս մասին հայտնում է արդեն մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ պաշտպանության խորհուրդը:

Խորհուրդը ֆեյսբուքյան գրառման մեջ «ակնհայտ անհիմն» է որակում «առանց որևէ տվյալի» առաջադրված նոր մեղադրանքը:

«Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանական խորհուրդը պնդում է նաև, որ «այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել» գործարարին կալանավորելիս առաջադրված իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքի՝ «ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը»:

Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է: Նա վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուցհետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, հետո էլ երկու ամսով կալանավորեցին:

Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում: Օրեր առաջ նա հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետգույքի կառավարման կոմիտեն կրկեսը «Տաշիր»-ից պետությանը վերադարձնելու պահանջով դիմել է դատարան«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է». Սամվել ԿարապետյանԻշխանությունը «վախեր չունի» Սամվել Կարապետյանի նոր ուժից. ո՞ր ուժերն են գործարարին համախոհ համարում«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն Հայաստանում». Սամվել Կարապետյան6 ժամ տևած խուզարկություն «Տաշիր գրուպ»-ում՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով. «Սա ապօրինությունների շղթա է»