Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի 4 քաղաքի, առնվազն 15 մարդ վիրավորվել է

Ուկրաինա - Ռուսական հարվածի հետևանքով Խարկովի մարզում բռնկված հրդեհ, 15-ը հուլիսի, 2025թ.

Ռուսաստանն անցած գիշեր հարվածել է Ուկրաինայի չորս քաղաքների, վիրավորվել է առնվազն 15 մարդ, տուժել են էներգետիկ ենթակառուցվածքներ։

Թիրախում են եղել Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Խարկովը, նախագահ Զելենսկու ծննդավայր Կրիվոյ Ռոգը, ինչպես նաև Վիննիցան ու Օդեսան։

Ռմբակոծությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տրված 50-օրյա ժամկետից առաջ, որի ընթացքում Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը, հակառակ դեպքում սպառնալով խիստ պատժամիջոցներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Patriot հրթիռներն արդեն Ուկրաինայի ճանապարհին են Թրամփը հիասթափված է Պուտինից, Մոսկվային 50 օր է տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար