Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Փարիզ, որտեղ կհանդիպի Մակրոնի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիան այսօր նշում է Ազգային տոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Պաշտոնական հաղոդագրությունում մանրամասներ չեն փոխանցվում: Այսօր Ֆրանսիան նշում է Ազգային տոնը, որի առթիվ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը միտված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը». Փաշինյան

Հայաստանի վարչապետն այսօր Բրյուսելում եռակողմ հանդիպում է ունեցել Եվրպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների հետ, հանդիպել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներինԲրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Կոշտա-Լայեն եռակողմ հանդիպումըՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել