Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, Կիև, հունիս, 2025թ.

Այսօր հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականին։

Շմիգալը պաշտոնանկ է արվել կառավարության կազմում լայնածավալ փոխատեղումների շրջանակներում։

Վարչապետի սպասվող հրաժարականի մասին նախօրեին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինելու է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

Ուկրաինական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Շմիգալը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին փոխվարչապետ Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել կառավարությունը