Իսրայելի բանակը հարվածել է Սիրիայի հարավում տեղակայված տանկերին

Սիրիայի անվտանգության ուժերը երկրի հարավում, արխիվ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող հրասայլերին, որոնք Դամասկոսը տեղակայել էր բեդվինների և դրուզ զինյալների միջև բախումների ֆոնին։

Սիրիայի Սուեյդա նահանգում բնակվող կրոնական երկու համայնքների միջև հերթական բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Երկուշաբթի օրը կարգուկանոնը վերականգնելու համար տարածաշրջան ուղարկված կառավարական ուժերը նույնպես հարձակումների թիրախում են հայտնվել։ Պաշտոնական Դամասկոսը հայտնել է տասնյակ զոհերի՝ այդ թվում երեխաներ, ուժայիններ, հարյուր վիրավորի մասին։

Անցած ամիսներին Իսրայելը սպառնացել էր միջամտել Սիրիայում՝ դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելու համար։ Աշխարհի մոտ 1 միլիոն դրուզների կեսից ավելին ապրում է Սիրիայում, մի մասը՝ Լիբանանում և Իսրայելում, այդ թվում՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելական կործանիչները հարվածել են Դամասկոսի նախագահական պալատի մերձակա շրջանների վրաՍիրիայում տասնյակ դրուզներ են սպանվել