Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վաղուց չի գործում. Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջաի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև, կոլաժ, արխիվ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ապաշրջափակման հարցով, վաղուց չի գործում, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խմբի գործունեությունը դադարեցվել է տեքստային տարաձայնությունների ու մեկնաբանությունների պատճառով։

«Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև, ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով», - ընդգծեց Փաշինյանը այսօր ասուլիսի ժամանակ։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Մոսկվայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ապաշրջափակման հանձնաժողովների նիստերը չեն շարունակվում, որովհետև կոնսենսուս չկա. Մհեր ԳրիգորյանԱպաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»․ Օվերչուկ