Գազայում իսրայելական հրթիռի հարվածի հետևանքով կա առնվազն ութ զոհ

Գազայի Նուսեյրաթի փախստականների ճամբարում իսրայելական հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, 17-ը՝ վիրավորվել։

Reuters-ը, տեղական իշխանություններին հղում անելով, հաղորդվում է, որ զոհվածների թվում վեց երեխա կա, իսկ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Իսլամական Ջիհադ» խմբավորման զինյալների ուղղությամբ, սակայն «անսարքության պատճառով» այն շեղվել է մի քանի տասնյակ մետրով։ Դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։

«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար», - ասվում է հայտարարության մեջ։

Your browser doesn’t support HTML5

Վիրավորներն ու զոհերի հարազատները վերջին հարվածների մասին