«Արդշինբանկ»-ը ձեռք կբերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի 100 տոկոս փայաբաժինը․ ՄՊՀ-ն թույլատրել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ընկերությունների համակենտրոնացումը։

ՄՊՀ եզրահանգել է, որ այդ համակենտրոնացումը չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

ՄՊՀ-ն նշում է, որ կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ»-ը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը։

Ընկերությունների՝ համակենտրոնացման հարցով դիմումի հիման վրա ՄՊՀ-ն վարույթ էր նախաձեռնել այս տարվա մարտի վերջին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 303.6 մլն դոլար՝ «Ամերիաբանկ»-ի համար. գնորդը Bank of Georgia-ն է