Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած նոր ռազմական հարձակման. Խամենեի

Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած նոր ռազմական հարձակման, հայտարարել է երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ պնդելով, որ այդ դեպքում Թեհրանի հարվածը հակառակորդներին կլինի ավելի ուժգին։

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո երկրորդ անգամ հրապարակավ հանդիպելով կառավարության անդամներին՝ Խամենեին միաժամանակ պնդել է, թե Թեհրանը նաև բավարար ուժ ունի՝ տարաձայնությունները դիվանագիտորեն հարթելու համար։

Մինչ այդ՝ այսօր երկրի խորհրդարանը հայտարարություն էր ընդունել, ըստ որի Թեհրանը չպետք է վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի իրագործել Իրանի առաջադրած նախապայմանները։ Թե որոնք են այդ նախապայմանները՝ խորհրդարանը չի հստակեցրել, սակայն արտգործնախարար Արաղչին ավելի վաղ պնդել էր՝ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Թեհրանի դեմ ապագայում հարձակումներ չեն լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը երաշխիքներ է պահանջում, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում