Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր համանագրեր է ստորագրել Հակոբ Սիմիդյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Համբարձում Մաթևոսյանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
Հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքէջում:
Համբարձում Մաթևոսյանը 33 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ, մինչ նոր նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականն էր, նախկինում զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի, Արմավիրի մարզպետի պաշտոնները: