Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում Մի-8 ուղղաթիռ է անհետացել


Մի-8 ուղղաթիռ, արխիվ
Մի-8 ուղղաթիռ, արխիվ

Օխոտսկից Մագադան թռիչքի ժամանակ անհետացել է «Վզլյոտ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը։ Օդանավում եղել են անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկ, հայտնել է «Ռոսավիացիա»-ն։

Հաղորդվում է, որ ուղղաթիռը սահմանված ժամին չի արձագանքել զանգին։ Վերանորոգման աշխատանքներից հետո այն ուղևորվում էր իր նշանակման վայր։

«Ռոսավիացիա»-ն նշում է, որ ուղղաթիռը հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ են մեկնարկել։

Այլ մանրամասներ հայտնի չեն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG