Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ՝ Իրաքի Քութ քաղաքի առևտրի կենտրոնում, կան տասնյակ զոհեր


Իրաքի Քութ քաղաքում առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, կան տասնյակ զոհեր, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Վասիթի շրջանի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ Ալ-Մայահիի խոսքով՝ գիշերը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է մոտ 50 մարդ։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհի վայրը «Քութ հիպերմարկետ» առևտրի կենտրոնն է։

Շրջանի նահանգապետ Ալ-Մայահին եռօրյա սուգ է հայտարարել հրդեհի զոհերի հիշատակին։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 48 ժամվա ընթացքում, ասել է Ալ-Մայահին: Նա հավելել է, որ շենքի սեփականատիրոջ դեմ դատական գործ է հարուցվել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG