Մատչելիության հղումներ

Կամերունի 92-ամյա նախագահը մտադիր է մասնակցել հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններին


Կամերունի նախագահ Փոլ Բիյա, Պեկին, սեպտեմբեր, 2024թ.
Կամերունի նախագահ Փոլ Բիյա, Պեկին, սեպտեմբեր, 2024թ.

Կամերունի 92-ամյա նախագահ Փոլ Բիյան հայտարարել է հոկտեմբերի 12-ին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

«Ձեզ ծառայելու իմ վճռականությունը նույնքան մեծ է, որքան մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները», - X -ում գրել է աշխարհի ամենատարեց նախագահը։

Կամերունի գործող օրենսդրությունը թույլ է տալիս նախագահին առաջադրվել այդ պաշտոնում այնքան, որքան կցանկանա։ 1982 թվականից նախագահի պաշտոնն զբաղեցնող Բիյան հերթական անգամ վերընտրվելու դեպքում կպաշտոնավարի մինչև 99 տարեկանը։

Կամերունի երկարամյա առաջնորդի առողջության հարցը պարբերաբար հանրային քննարկումների տեղիք է տալիս։ Թեման սրվել էր հատկապես անցյալ տարի, երբ նախագահն ավելի քան 40 օր բացակայել է աշխատանքից։ Ի պատասխան, կառավարությունն արգելեց հարցի քննարկումը՝ հղում անելով ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG