Մատչելիության հղումներ

Կալլաս․ «Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են հաստատվել արդեն այս շաբաթ»


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր՝18-րդ փաթեթը կարող է հաստատվել արդեն այս շաբաթ։ Այդ մասին Կալլասը հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկին։

«Հուսով ենք, որ պատժամիջոցները հնարավոր կլինի հաստատել այսօր կամ վաղը», - նշել է Կալլասը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նաև ասել է, որ եվրոպացիները լրջորեն քննարկում են Ռուսաստանից ներկրվող նավթի առավելագույն գինն էլ ավելի նվազեցնելու հնարավորությունը։

«Մենք ցանկանում ենք մեկ բարելի դիմաց 45 դոլար առավելագույն գին սահմանել՝ ներկայիս 60-ի փոխարեն», - նշել է Կալլասը։

ԵՄ մոտ կանգնած աղբյուրները, սակայն, նշում են, որ այս որոշման շուրջ դաշինքի անդամների շրջանում միասնական մոտեցում դեռ չկա։ Մասնավորաբար դրան դեմ է Մալթայի կառավարությունը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG