Մատչելիության հղումներ

Լարված մթնոլորտ, թեժ պայքար. «Նոա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ անցավ


Երևանի «Նոա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս եկավ: Հայաստանի չեմպիոնը Չեռնոգորիայում ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը յոթակի չեմպիոն «Բուդուչնոստ»-ի հետ։ Առաջին խաղում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել:

Հատկապես երկրորդ խաղակեսն այստեղ բավականին լարված մթնոլորտում անցավ: Մրցակցին աջակցող երկրպագուները բավականին ճնշում էին գործադրում, ինչպես նաև նկատեցինք, որ որոշ իրեր նետեցին դեպի խաղադաշտ:

Հայաստանի չեմպիոնը շարունակում է պայքարը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշում: Որակավորման երկրորդ փուլում «Նոա»-ն ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշ»-ի հետ, որտեղ հանդես է գալիս ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։

«Ֆերենցվարոշ»-ը շատ մեծ եվրոպական փորձ ունեցող թիմ է, բնականաբար նրանց որոշակի առավելություն կարելի է տալ: բայց ես կհիշեմ, որ անցած տարի «Նոա»-ն խաղում էր ԱԷԿ-ի դեմ որակավորման փուլում, այն ժամանակ էլ բացառիկ ֆավորիտ էր համարվում: Պարզապես պետք է շատ կենտրոնացած լինել, շատ ուշադիր, քանի որ «Ֆերենցվարոշ»-ը արդեն բարձրակարգ թիմ է», - նշեց ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը:

Հունգարական ակումբի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին։

Մանրամասները տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG