Մատչելիության հղումներ

Կիև.Գնդապետ Վորոնիչին ռուս գործակալներն էին գնդակահարել


Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտարարել է, որ ԱԱԾ գնդապետ Իվան Վորոնիչը հուլիսի 10-ին Կիևում սպանվել է «ռուսական հատուկ ծառայությունների գործակալների» կողմից։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի, «ռուս գործակալները ձերբակալության ժամանակ դիմադրել են և սպանվել։

ԱԱԾ գնդապետ Իվան Վորոնիչը սպանվել էր ի տան մերձակայքում, ըստ քննիչների, հանցագործը նրա ուղղությամբ հինգ կրակոց էր արձակել խլացուցիչ ատրճանակից։

«Նյու Յորք Թայմս»-ի հետաքննության համաձայն, Վորոնիչը տասնամյակներ շարունակ աշխատել էր Ուկրաինային Անվտանգության Ծառայությունում։ Նա նաև Ուկրաինայի հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանման՝ «Ալֆայի» սպա էր։ Ըստ հրատարակության, հենց այդ էլիտար խմբավորումն է առանցքային դեր ունեցել Ուկրաինայի կողմից Կուրսկի մարզի վրա անցած ամռանը իրականացված անակնկալ հարձակման ժամանակ,որի հետևանքով ուկրաինական զորքերը կարողացան գրավել և գրեթե ութ ամիս իրենց վերահսկողության տակ պահել Ռուսաստանի տարածքի մի մասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG