Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք է սահմանում Միացյալ Նահանգների երկու խոշորագույն առևտրային գործընկերների՝ Եվրամիության և Մեքսիկայի համար։
Սպտակ տան ղեկավարն այդ մասին ծանուցել է Բրյուսել և Մեխիկո ուղարկված նամակներով, որոնք հրապարակել է իր սոցիալական կայքում։
Մեքսիկայի առաջնորդին ուղղված նամակում Թրամփը դժգոհել է, թե նա բավարար միջոցներ չի ձեռնարկել «նարկոթրաֆիքինգի» դեմ պայքարելու ուղղութամբ: Բրուսել ուղարկված նամակում էլ պնդել, թե Եվրամիությունը անարդար առևտրային քաղաքականություն է վարում Նահանգների նկատմամբ։
«Մեր հարաբերությունները, ցավոք, հեռու են փոխադարձության սկզբունքից»,- պնդել է նա։