Մատչելիության հղումներ

Ըստ Axios-ի՝ Մոսկվան կողմ է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, Թեհրանից հերքում են


Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի քարտեզը
Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի քարտեզը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և իրանցի պաշտոնյաներին ասել է, որ Մոսկվան կողմ է միջուկային համաձայնագրին, որով Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, հաղորդում է ամերիկյան Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մինչդեռ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իր «տեղեկացված աղբյուրին», հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, թե Ռուսաստանի նախագահն այս մասին որևէ ուղերձ չի հղել Թեհրանին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանի համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ «կստանա նոր ձևաչափ»՝ կառույցի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանում ընդունված օրենքից հետո։

«Մեր համագործակցությունը գործակալության հետ չի դադարել, բայց կստանա նոր ձևաչափ», - ասել է նա՝ հավելելով, որ միջուկային օբյեկտների դիտարկման դիմումները «կվերանայվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ հաշվի առնելով անվտանգության և պաշտպանության հարցերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG