Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածներից Գազայում դարձյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ են զոհվել


Պաղեստինցի մայրը, ում դուստրը զոհվել է իսրայելական հարվածից, գրկել է քրոջ մահը սգացող որդուն, Գազա, 10-ը հուլիսի, 2025թ.
Պաղեստինցի մայրը, ում դուստրը զոհվել է իսրայելական հարվածից, գրկել է քրոջ մահը սգացող որդուն, Գազա, 10-ը հուլիսի, 2025թ.

Իսրայելի օդային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է առնվազն 28 պաղեստինցի, այդ թվում՝ չորս երեխա, հայտնել են տեղի հիվանդանոցի պաշտոնյաները։

Իսրայելական բանակը հայտարարել է, թե վերջին 48 ժամվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում մոտ 250 թիրախի, այդ թվում՝ զինյալների, ականապատ կառույցների, զինապահեստների, հակատանկային հրթիռների արձակման կետերի, դիպուկահարների կետերի, թունելների և «Համասի» վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների։ Խաղաղ բնակչության մահվան մասին Associated Press-ի հարցումներին իսրայելական զինուժը չի արձագանքել։

Պատերազմը շարունակվում է արդեն շուրջ երկու տարի, երբ «Համասի» զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ սպանեցին մոտ 1200 մարդու՝ առևանգելով 251-ին: Պատանդներից 50-ը դեռ անազատության մեջ են։ Իսրայելի պատասխան հարվածներից, ըստ Գազայի առողջապահության նախարարության, արդեն զոհվել է ավելի քան 57 հազար պաղեստինցի, կեսից ավելին՝ կանայք և երեխաներ:

Թեև Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ի նախագահը պնդում է, թե կողմերը մոտ են հրադադարի նոր համաձայնագրի կնքմանը, այս շաբաթ նրա և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկօրյա բանակցություններից հետո առաջընթացի մասին չի հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG