Մատչելիության հղումներ

Լավրովը Փհենյանում է, հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, 12-ը հուլիսի, 2025
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, 12-ը հուլիսի, 2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ այդ երկիր կատարած երկօրյա այցի շրջանակներում։

Այցը տեղի է ունենում վերջին տարիներին Փհենյանի ու Մոսկվայի միջև խորացող հարաբերությունների ֆոնին. ամիսներ առաջ Հյուսիսային Կորեան հազարավոր զինվորներ ուղարկեց Ռուսաստան՝ Կուրսկի մարզից ուկրաինացիներին դուրս մղելու համար։

Երեկ ելույթ ունենալով Փհենյանում՝ Լավրովը հայտարարել է, որ մարտական այդ գործողություններին մասնակցելու նախաձեռնությունը եկել է Փհենյանից։ Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկն ընդունել է որպես «համերաշխության անկեղծ դրսևորում»։

Արևմտյան պատժամիջոցներիի տակ գտնվող Հյուսիսային Կորեայի հետ Ռուսաստանի հարաբերությունները որակելով որպես «անպարտելի եղբայրություն»՝ Լավրովը պնդել է, թե երկու երկրների առաջնորդները մշտական կապի մեջ են և պարբերաբար միմյանց հետ տեղեկատվություն են փոխանակում։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարն էլ հավաստիացրել է, թե Փհենյանը անվերապահորեն աջակցում է Ռուսաստանի գործողություններին և պատրաստ է «հավատարմորեն կատարել միջպետական համաձայնագրի բոլոր դրույթները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG